Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները, ամփոփելով ստացված բանավոր և գրավոր բողոքները, այսօր չհայտարարված այց են կատարել արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:
Ըստ հաղորդագրության, մասնագետներն առանձնազրույցներ են ունեցել ազատազրկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ արձանագրված խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ աշխատանքի արդյունքում տեղում լուծում է ստացել, մյուս մասը արդարադատության նախարարություն կներկայացվի քննարկման գրավոր ընթացակարգի շրջանակներում: