Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման պահանջով

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիայով այսօր կառավարության շենքի մոտ էին։ Նրանք պահանջում էին «Նաիրիտ»-ի վերագործարկում։

Ցույցերը համակարգող խմբի անդամներից մեկը «Ազատության»-ը փոխանցեց, որ պատրաստ են նույնիսկ հրաժարվել աշխատավարձերի ուշացման համար հասանելիք տույժ-տուգանքներից, եթե գործարանը վերագործարկվի։

Նա նշեց, որ գործարանի պարտքը նախկին աշխատակիցներին կազմում է մոտ 5 միլիարդ դրամ, դրանք հիմնականում տույժ-տուգանքներ են, բուն աշխատավարձի պարտքն, ըստ խմբի անդամի, արդեն մարված է։

Ցուցարարները նշում են, որ օգոստոսի սկզբին հանդիպում պետք է տեղի ունենա կառավարության անդամների և հավանական ներդրողների միջև։ Նրանք այդ հանդիպման հետ հույսեր են կապում։