Իսրայելը հայտարարում է, որ կհեռացնի մետաղորսիչ սարքերը Երուսաղեմի մահմեդական սրբավայրի տարածքից: Վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության հայտարարությունում նշվում է, որ այդ սարքերը կփոխարինվեն անվտանգության այլ միջոցներով, որոնց վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Իսրայելի իշխանությունները մետաղորսիչ սարքերը տեղադրել էին Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի տարածքում հուլիսի 21-ին՝ այն բանից հետո, երբ հուլիսի 14-ին երկու ոստիկան սպանվեց կրակոցներից։
Սարքերի տեղադրումն առաջացրել էր մահմեդական բնակչության զայրույթն ու պատճառ դարձել բռնությունների, որոնց ընթացքում առնվազն ութ մարդ է սպանվել։