Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը նշանակումից շաբաթներ անց հուլիսի 23-ին ժամանել է Արևելյան Ուկրաինա։
Վոլքերը, ով նախկինում եղել է ԱՄՆ դեսպանը ՆԱՏՕ-ում, նշանակվել է այս պաշտոնում՝ նպաստելու հակամարտության կարգավորմանը, որում 2014 թվականի ապրիլից ավելի քան 10 հազար մարդ է զոհվել։
Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը ԱՄՆ-ում ստեղծվել է առաջին անգամ: