Լեհաստանի Սենատը հաստատեց դատական համակարգի բարեփոխումների վիճահարույց ծրագիրը

Բողոքի ցույց՝ ընդդեմ դատական համակարգի  բարեփոխումների ծրագրի, Վարշավա, 16-ը հուլիսի, 2017 թ․

Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը` Սենատը հաստատել է իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության նախաձեռնած՝ դատական համակարգի բարեփոխումների ծրագիրը, որի համաձայն՝ գործադիր իշխանությունը որոշիչ դեր է ստանում դատավորների նշանակման գործում, պաշտոնանկ է արվում Գերագույն դատարանի անդամների մեծ մասը:

Սենատում կազմակերպված քվեարկությանը զուգահեռ Վարշավայի կենտրոնում կրկին հազարավոր մարդիկ էին հավաքվել` բողոքելով իշխանությունների նախաձեռնած փոփոխությունների դեմ: Դատական բարեփոխումների ծրագիրը արժանացել է նաև Եվրամիության ղեկավարության խիստ քննադատությանը: