Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել, որով խստորեն քննադատում է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը:
Լրագրողական հեղինակավոր միջազգային կազմակերպությունը ընդգծում է, որ «Լապշինը չպետք է բանտ նստի վիճահարույց տարածաշրջան այցելելու համար»: «Կոչ ենք անում Բաքվի իշխանություններին ազատ արձակել լրագրողին առանց որևէ պայմանների», - ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք՝ անցած տարի դեկտեմբերի 16-ին Ալեքսանդր Լապշինը պաշտոնական Բաքվի պահանջով Բելառուսում ձերբակալվեց, իսկ փետրվարի 7-ին Բելառուսի իշխանությունները նրան արտահանձնեցին Ադրբեջան։