Հուլիսի 21-25-ը Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39-40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երևանում, ինչպես և Հայաստանի ամբողջ տարածքում, սպասվում է առանց տեղումների եղանակ: