Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը այսօր երեք տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Լապշինը ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին Մինսկում՝ ադրբեջանական իշխանությունների պահանջով: Ձերբակալությունից շուրջ մեկ ամիս անց Բելառուսի իշխանությունները արտահանձնել էին նրան Ադրբեջան:
Տուրիստական իր գրառումներով հայտնի 40-ամյա բլոգերը 2011 և 2012 թվականներին այցելել էր Ղարաբաղ և սոցիալական ցանցերում կոչ արել ճանաչել Ստեփանակերտի անկախությունը:
Մեղադրողը 6․5 տարվա ազատազրկում էր պահանջել Լապշինի համար: APA լրատվական գործակալության փոխանցմամբ, դատարանը եզրակացրել է, որ բլոգերին առաջադրված՝ մի քանի անգամ կամ մի խումբ անձանց կողմից պետության դեմ արված հրապարակային կոչերի մեղադրանքը չի հաստատվել, և հանել է այն:
Տես նաև այստեղ.