Միացյալ Նահանգների սենատոր Ջոն ՄըքՔեյնի մոտ ուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել: Բժիշկների փոխանցմամբ՝ 80-ամյա ՄըքՔեյնին անցած շաբաթ վիրահատել են, սակայն նա դեռ պետք է քիմիոթերապիայի կուրս անցնի:
Բժիշկների գնահատմամբ՝ սենատորի առողջական վիճակն այս պահին նորմալ է, նա «արագ է ապաքինվում»:
Ջոն ՄըքՔեյնը Հանրապետական կուսակցության ազդեցիկ դեմքերից է, 2008 թվականի ընտրություններում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն էր: