«Անհրաժեշտ պահերին մենք ինչպես ցույց ենք տվել, այնպես էլ կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը», - Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով․ - «Փաստաթղթավորումն էլ կլինի այդ արդյունավետության արձագանքները»:
«Ադրբեջանական քարոզչության պատվիրատուները կեղծ օգտատերերի հնարած լուրերով մարտական ոգուց խոսելուց հետո, հիմա էլ անցել են զենքերի կիրառման մասին միջազգային պայմանագրերին: Փորձում են ադրբեջանցի մայրերին համոզել. որ հայերը ոչ միայն դուխ չունեն, նաև նոր ձեռք բերվող զենքերի կիրառման իրավունքը չունեն: Սույն մոլորյալներին խորհուրդ ենք տալիս, անհատապես դա բացատրել մահացող, բայց թաքցրած, ադրբեջանցի զինվորների ծնողներին: Այն զինվորների որոնք մահանում են հայկական արկերից, հայկական դիպուկահարներից և այլն», - շեշտել է Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը:
Հիշեցնենք՝ հունիսի 28-ի ասուլիսի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր․ - «Վերջին տաս օրվա ընթացքում, արդեն հաստատված տվյալներով մեր կողմից, ադրբեջանական կողմը ունի առնվազն հաստատված 8 զոհ, չհաստատված թիվը շատ ավելի մեծ է <...>: Այդ 8 զոհից դեռևս ոչ մեկ հուղարկավորված չի մեր տվյալներով, ադրբեջանական մամուլում որևէ լուր այդ 8 զոհի մասին մինչ օրս չկա»: