Բակո Սահակյանն այսօր վերընտրվեց Լեռնային Ղարաբաղի նախագահ:
Ընտրությունը կայացավ Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում, Բակո Սահակյանի օգտին քվեարկեց 28, նրա միակ մրցակից, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի օգտին՝ 4 պատգամավոր:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի երեք խոշորագույն խմբակցությունները՝ «Հայրենիք»-ը, ՀՅ Դաշնակցությունը և «Ժողովրդավարություն»-ը ընտրություններում սատարում էին Ղարաբաղը արդեն տաս տարի ղեկավարող Բակո Սահակյանին, ընդդիմադիր «Շարժում 88»-ը՝ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանին:
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը 33 պատգամավոր ունի:
Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում է արդեն տասը տարի և կշարունակի ղեկավարել նաև անցումային եռամյա փուլում՝ մինչև փոփոխված Սահմանադրության ամբողջապես կյանքի կոչվելը:
2020 թվականին Ղարաբաղում կանցկացվեն խորհրդարանական և նախագահական ընտրություններ:
Մանրամասները տե՛ս այստեղ