Թրամփը «ֆեյք լուր» է համարում Պուտինի հետ երկրորդ հանդիպման մասին տեղեկատվությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «ֆեյք լուր» է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Համբուրգում կայացած գաղտնի հանդիպման մասին տեղեկատվությունը: Թվիթերի իր էջում Թրամփը գրել է, որ մամուլը տեղյակ էր Մեծ քսանյակի առաջնորդների ընթրիքի մասին, որին նախագահներին և նրանց կանանց հրավիրել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Թրամփի վարչակազմից Reuters-ին ասել են, որ ընթրիքի ընթացքում Թրամփն ու Պուտինը սովորական կարճ զրույց են ունեցել, այլ ոչ թե երկրորդ հանդիպում:

Հուլիսի 7-ին Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ հանդիպեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն երեկ «Եվրասիա Գրուփ» քաղաքական խորհրդատվական ընկերության նախագահ Յան Բրեմերը ասել է, որ երկու նախագահների երկրորդ հանդիպումը մոտավորապես մեկ ժամ է տևել: