Փաստաբանների պալատը մերժել է Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Ղարագյոզյանը։
Փաստաբանների պալատը գտել է, որ Ղարագյոզյանի վարքագծում չկա փաստաբանի վարքագծի կանոնագրքի առերևույթ խախտում:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի գործով հունիսի 28-ի նիստից առաջ Արա Ղարագյոզյանի պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանը փորձել էր ձեռագիր գրառումով թուղթ փոխանցել իր պաշտպանին։ Ոստիկաններն առգրավել էին թուղթը, գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել էր Փաստաբանների պալատ՝ Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։