Երկօրյա պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք է ժամանել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:
Թբիլիսում նա արդեն հանդիպել է վրաց պաշտոնակից Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, պլանավորված են նաև հանդիպումներ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ:
«Ես շատ ցավում եմ, որ Ուկրաինայի նախագահի վերջին պաշտոնական այցը Վրաստան տեղի էր ունեցել 25 տարի առաջ՝ սա բացարձակ անընդունելի է: Դժվար է գտնել ուկրաինացիների համար ավելի մոտ մի ազգ, ինչպիսիք վրացիներն են», - վրաց իշխանությունների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Ուկրաինայի և Վրաստանի առաջնորդները պատրաստվում են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթեր ստորագրել:
Պորոշենկոն և Մարգվելաշվիլին կայցելեն Վրաստանի կողմից չվերահսկվող Խուրվալեթի գյուղ՝ տեղում ծանոթանալու շփման գծում տիրող իրավիճակին:
Վրաստան այցի շրջանակում Պորոշենկոն պլանավորում է այցելել նաև Սվանեթի և Աջարիա:
Թբիլիսիում վրաց և ուկրաինացի առաջնորդները կմասնակցեն վրաց-ուկրաինական գործարար համաժողովի: