Այսօր լրանում է Արևելյան Ուկրաինայում «Մալայզիական ավիաուղիների» MH17 չվերթի ոչնչացման երրորդ տարին:
Ակնկալվում է, որ Հաագայի կենտրոնում կազմակերպված ոգեկոչման արարողությանը շուրջ 2,000 մարդ է մասնակցելու:
Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը և թագուհի Մաքսիման ներկա կգտնվեն Ամստերդամի միջազգային օդանավակայանում կառուցված հուշարձանի բացմանը:
Ամստերդամ - Կուալա-Լումպուր ուղղությամբ չվերթ իրականացնող «Բոինգ 777»-ի վթարի հետևանքով 298 մարդ էր զոհվել: Հոլանդական դատախազության տվյալներով, օդանավը խփվել էր Դոնբասի անջատական զինյալների տրամադրության տակ գտնվող ռուսական արտադրության «Բուկ» հակաօդային կայանքից: