Իսրայելի իրավապահները ենթադրյալ պաղեստինցի զինյալ են վնասազերծել

Իսրայելի ոստիկանության աշխատակիցները, արխիվ

Իսրայելի իրավապահները հայտարարել են, որ այսօր մահացու վիրավորել են մի ենթադրյալ պաղեստինցի զինյալի, ում փորձում էին ձերբակալել այն բանից հետո, երբ վերջինս ավելի վաղ կրակ էր բացել իրավապահների ուղղությամբ Արևմտյան Ափին:

34-ամյա Ամար Հալիլը Արևմտյան Ափի Նաբի Սալահ գյուղից, կասկածվում էր հուլիս 15-ին երկու հարձակում գործելու մեջ:

«Ահաբեկչին հայտնաբերեցին և շրջապատեցին, նա զենքը պարզեց նրանց [իրավապահների] վրա: Ի պատասխան, ահաբեկիչը սպանվեց», - ասել է ոստիկանության խոսնակ Միքի Ռոզենֆելդը: Մեկ այլ պաղեստինցի կասկածյալ թեթև վիրավորում է ստացել և ձերբակալվել է:

Պաղեստինն անմիջապես չի մեկնաբանել միջադեպը:

2015-ից սկիզբ առած անհանգստությունների ալիքը 260 պաղեստինցիների և 44 իսրայելցիների կյանք է խլել: Իսրայելը հայտարարում է, որ այդ պաղեստինցիների մեծ մասը հարձակումներ էր գործել, մյուսները մահացել են բախումների և բողոքի ակցիաների ժամանակ: