Իրաքի ԶՈւ-ն շքերթով տոնել է Մոսուլի ազատագրումը

Իրաքի բանակի զինծառայողները Մոսուլի թաղամասերից մեկում, արխիվ

Իրաքի զինված ուժերը երեկ մայրաքաղաք Բաղդադում շքերթ են անցկացրել՝ տոնելու երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի ազատագրումը: Մոսուլը, հիշեցնենք, 2014-ի հունիսին գրավել էին «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալները և այն հռչակել ԻՊ մայրաքաղաք:

Տոնական շքերթը տեղի է ունեցել Մոսուլն ազատագրելու՝ Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հայտարարությունից մեկ շաբաթ անց: Մոսուլի «լիակատար ազատագրումը» հայտարարելուց հետո, վարչապետը մեկշաբաթյա տոնակատարությունների սկիզբ ազդարարեց:

Մոսուլն ազատագրելու Իրաքի բանակի գործողությունները ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ շարունակվել են շուրջ 9-րդ ամիսը: Դրանք մեկնարկել էին անցյալ տարվա հոկտեմբերին: