Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է` ռազմական նոր վարկի ձեռքբերման շուրջ։
Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նախարարը չնշեց, թե ինչ գումարի մասին է խոսքը` հավելելով, որ քննարկումները սկսվել են այս տարի:
Անցած տարի հաղորդվեց, որ Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի չափով պետական վարկ է հատկացրել՝ ռուսական զենք գնելու համար: