Ներգաղթի օրենսդրությունը խստացնելու պահանջով ցույց Թբիլիսիում

Վրաստան - Ցույցը Թբիլիսիում, 14-ը հուլիսի, 2017թ․

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ շուրջ 2 հազար մարդ է փողոց դուրս եկել՝ ներգաղթի վերաբերյալ օրենսդրությունը խստացնելու, երկրում ապօրինի բնակվողներին ու հանցագործություն կատարած օտարերկրացիներին անհապաղ վտարելու պահանջով:

Ցուցարարները նաև կոչ են արել արգելել վրաստանյան կազմակերպությունների ֆինանսավորումը օտարերկրյա աղբյուրներից:

Հաղորդվում է, որ ցույցը կազմակերպել են ազգայնական ու ռուսամետ ուժեր, որոնք խոստանում են սաստկացնել պայքարը, եթե կառավարությունը առաջիկայում քայլեր չձեռնարկի իրենց պահանջները կատարելու համար: