Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով գլխավոր մեղադրյալ Զաուր Դադաևի համար մեղադրող կողմը դատարանից ցմահ ազատազրկման պատժաչափ է պահանջել: Նույն գործով մյուս մեղադրյալների համար դատախազ Մարիա Սեմենենկոն պահանջել է 17-ից 23 տարվա ազատազրկում: Բացի այդ, մեղադրող կողմը նաև ֆինանսական փոխհատուցոււմ է պահանջել, առաջարկել է նաև Զաուր Դադաևին զրկել Արիության մեդալից:
Բորիս Նեմցովը սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի հարևանությամբ գտնվող տարածքում: Նեմցովի սպանության գործով հիմնական մեղադրյալ Զաուր Դադաևը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մերձավոր շրջապատից է: