Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով՝ Հրաչյա Աղաջանյանն ազատվել է Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից, Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայում Հայաստանի դեսպան:
Ալեքսանդր Արզումանյանը, հիշեցնենք, Հայաստանի նախկին արտգործնախարարն է, ՄԱԿ-ում ՀՀ նախկին դեսպանը, եղել է Հայոց համազգային շարժում, «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցությունների անդամ, Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր էր:
Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել նաև Արմեն Եգանյանին Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Լևոն Մարտիրոսյանին նշանակելու մասին: