Թրամփ կրտսերը պնդում է, որ հորը չէր հայտնել ռուս իրավաբանի հետ հանդիպման մասին

Դոնալդ Թրամփ կրտսեր, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հորը չի հայտնել ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ հանդիպման մասին, քանի որ այն որևէ կերպ չէր կարող օգտակար լինել նրա նախագահական ընտրարշավի համար:

«Հետ հայացք գցելով՝ ես գուցե այլ կերպ վարվեի», - ասել է Դոնալդ Թրամփի ավագ որդին:

Թրամփ կրտսերը, հիշեցնենք, երեկ էլեկտրոնային նամակագրություն հրապարակեց, որից պարզ է դառնում, որ ռուսաստանցի բարձրաստիճան դատախազը, ինչպես նաև իրավաբան Վեսելնիցկայան նախընտրական շրջանում Թրամփի թիմին առաջարկել են Հիլարի Քլինթոնին վարկաբեկող տեղեկություն տրամադրել: