Տաջիկստանի նախագահը կոչ է արել հայրենակիցներին «սրտով սիրել Աստծուն»

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն, արխիվ

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը տղամարդկանց կոչ է անում չպահել մորուքներ, իսկ կանանց հորդորում է հրաժարվել մահմեդական գլխաշորից՝ հիջաբից:

Նա ասել է, որ հիջաբը և սև հագուստը չեն համապատասխանում Տաջիկստանի ավանդույթներին, մորուքն էլ պարտադիր չէ հավատացյալի համար:

Ռահմոնը հայրենակիցներին կոչ է անում «սրտով, այլ ոչ թե արտաքինով սիրել Աստծուն»: