Պաշտոնական Բաքուն ղարաբաղյան հարցով լուրջ և արդյունավետ բանակցություններ է ակնկալում այսօր երեկոյան Բրյուսելում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարի խոսնակ Հիքմեթ Հաջիևին։
«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման գլխավոր թեման լինելու է բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և դրանց անցկացումը՝ լուրջ և արդյունավետ եղանակով», - ասել է Հաջիևը։
Այսօր Հայաստանի արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի հետ։