ՊԲ զինծառայողը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով

Արխիվային լուսանկար

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը։

Վազգեն Պողոսյանը զոհվել է երեկ՝ Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից ստացած մահացու հրազենային վիրավորումից։