Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության, պատվիրակությունը Տաջիկստանում կմասնակցի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերով երկկողմ բանակցություններին։