Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջնորդությամբ Սիրիայի հարավ-արևմուտքում հաստատված զինադադարն առաջին օրվա ընթացքում պահպանվել է: Այս մասին հայտնում են ապստամբ ուժերի ներկայացուցիչներն ու դիտորդները:
Մեծ Բրիտանիայում տեղակայված սիրիական իրավապաշտպան կենտրոնը հայտարարել է, թե չնայած ոչ մեծ խախտումներին, կողմերը հավատարիմ են մնացել պայմանավորվածությունների կատարմանը:
Ռուսասաստանի, ԱՄՆ-ի և Հորդանանի ջանքերով ձեռք բերված հրադադարի համաձայնությամբ փորձ է արվում միմյանցից հեռացնել Ռուսաստանի հովանավորությունը վայելող նախագահ Բաշար Ասադի բանակը և ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող հակակառավարական ուժերը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Սիրիայում հաստատված հրադադարին, ասել է․ «Հրադադարը կարծես պահպանվում է․․․լավ է»: