Թիլերսոնը ժամանել է Կիև Պորոշենկոյի հետ բանակցություններ վարելու

ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ռեքս Թիլերսոնը ժամանել է Կիև, որտեղ նախատեսված են Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ բանակցություններ:

Հանդիպմանը քննարկվելու են Կիևի նախաձեռնած տնտեսական և քաղաքական բարեփոխումները: Հատուկ ուշադրություն է դարձվելու Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին, որտեղ շարունակվում են ուկրաինական բանակի և ռուսամետ անջատականների միջև բախումները:

ԱՄՆ պետքարտուղարի հետ միասին Կիև է ժամանել նաև վերջերս Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ նշանակված Կուրտ Վոլքերը: Նա համակարգելու է Վաշինգտոնի ջանքերը` ուղղված Դոնբասում խաղաղության հաստատմանը: