Թրամփը Հյուսիսյին Կորեայի խնդիրը քննարկել է Սի Ծինփինի հետ

Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը քննարկել է Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը:

«Հյուսիսային Կորեայի հարցով մենք, ի վերջո, հաջողության ենք հասնելու», - հայտարարել է Թրամփը հանդիպման ժամանակ: - «Դա կարող է ավելի երկար տևել, քան ես կցանկանայի: Դա կարող է ավելի երկար տևել, քան Դուք կցանկանայիք: Բայց ի վերջո մենք հաջողության ենք հասնելու», - նշել է Թրամփը:

Կիրակի օրը տարածած հաղորդագրությունում Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին հայտարարել է, որ Սի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը չեզոքացնելու շուրջ ընդհանուր մոտեցումներ են որդեգրել: