Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը Համբուրգում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են՝ քննարկելու իրավիճակը Ուկրաինայի արևելքում:
Գերմանական կողմը նշել է, որ առաջնորդները վերահաստատել են Դոնբասում հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիասթափություն է հայտնել Մինսկի համաձայնությունների չիրականացման կապակցությամբ, սակայն ընդգծել է, որ առաջնորդները մտադիր են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ:
Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը և Էմանյուել Մակրոնը պայմանավորվել են առաջիկայում նորմանդական ձևաչափով հեռախոսազրույց անցկացնել՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի մասնակցությամբ: