Ազգային ժողովը հաստատեց 2016-ի պետական բյուջեի կատարողականը

Ազգային ժողովն այսօր 53 կողմ, 22 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեց Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:

Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դաշինքը դեմ է. - «Ելք»-ը դեմ է բյուջեի կատարման հաշվետվությանը, և կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը չքվեարկեր, քանի որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների ձայները բավարար չեն, որպեսզի կատարողականը հաստատվի։ Մենք դեմ ենք, և որպեսզի կատարողականը չհաստատվի, մենք առաջարկում ենք չմասնակցել քվեարկությանը, որպեսզի այս որոշումը չանցնի։ Այսինքն՝ դեմ ենք ոչ միայն քվեարկությամբ, այլև դե յուրե հաստատվի»:

Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ իրենց դիրքորոշումը ևս դեմ է, բայց չքվեարկելու համար որևէ հիմքեր չեն տեսնում։

Քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. - «Ես ուզում եմ արձանագրել, որ մեր հաշվարկը ճիշտ էր՝ եթե ընդդիմությունը չքվեարկեր, կատարողականը չէր անցնում, որովհետև 52 կողմը բավարար չէր»։