Համբուրգում մեկնարկում է Մեծ քսանյակի գագաթնաժողովը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում են Մեծ քսանյակի գագաթնաժողովի նախօրեին, Համբուրգ, 6-ը հուլիսի, 2017թ․

Այսօր Համբուրգում մեկնարկում է Մեծ քսանյակի երկօրյա գագաթնաժողովը։

Հանդիպում են աշխարհի ամենախոշոր տնտեսություններ ունեցող երկրների ղեկավարները։ Այս անգամ քննարկման հիմնական թեմաներն են ապօրինի ֆինանսական հոսքերի և ահաբեկչության դեմ պայքարը, նաև գլոբալ ջերմացումը, համաշխարհային տնտեսական աճն ու միգրացիոն ճգնաժամը:

Փորձագետները հակասություններով լի հանդիպում են ակնկալում։