Զայրացած առևտրականները, ի պատասխան, միրգ-բանջարեղենով բեռնված մեքենաներով փակել էին քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակ տանող ճանապարհը:
Գյումրիի շուկայի և դրան կից գործող հագուստի «Լիաննա» տոնավաճառի աշխատակիցները առաջին անգամ չէ, որ բախվում են շուկայի աշխատանքը կազմալուծելու փորձերի հետ: Ասում են օրվա հացից են զրկում, ո՞վ է մարելու իրենց վարկերը:
Բողոքող առևտարականները հասան քաղաքապետարան՝ պահանջելով հանդիպում քաղաքապետի հետ: Դժվարությամբ բողոքողներին հաջողվեց մուտք գործել քաղաքապետարանի շենք:
Քաղաքապետի փոխարեն բողոքավորների հետ հանդիպման իջավ քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը, ով խոստացավ խնդրին շատ արագ լուծում տալ:
Առևտրով զբաղվողները վերադարձան շուկայի տարածք, որտեղ արդեն ոստիկաններն էին հսկում տարածքը: Տեխնիկայի օգնությամբ շուկայի երկու մուտքերի բետոնյա արգելապատնեշները հեռացվեցին:
Թե ով և ինչու էին փակել շուկայի մուտքերը, պարզ կդառնա քննության ընթացքում: