Թրամփ-Պուտին հանդիպումը Համբուրգում կկայանա հուլիսի 7-ին․ Կրեմլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Կրեմլը այսօր պաշտոնապես տեղեկացրել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա Համբուրգում հուլիսի 7-ին: Այդ մասին ասել է Կրեմլի խորհրդական Յուրի Ուշակովը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ երկու գերտերությունների ղեկավարների հանդիպումը կարևոր նշանակություն ունի մասնավորապես Սիրիայի պատերազմի կարգավորման առումով:

Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում կայանալիք հանդիպումը, հիշեցնենք, կլինի երկու պետությունների ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումը Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, մինչ այդ նրանք միայն հեռախոսով են զրուցել՝ երեք անգամ, և փոխադարձ այցեր են կատարել ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարը: