Սևանից հավելյալ ջրառի մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Սևանա լիճ, արխիվ

Ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից հավելյալ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախագիծը, որով առաջարկվում է ներկայիս տարեկան 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն լճից բաց թողնել 270 խորանարդ մետր ջուր:

Նախագծին կողմ քվեարկեցին 75, դեմ՝ 3 խորհրդարանականներ․ դեմ էին «Ելք» խմբակցության պատգամավորները:

Լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորում է էներգետիկ և ոռոգման կարիքներով:

Բնապահպանները, մինչդեռ, պնդում են, որ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախաձեռնության հիմնական պատճառներից են ռուսական կապիտալով աշխատող ՀԷԿ-երի համար հավելյալ շահույթներ ապահովելը, ձկնաբուծարանները ջրով ապահովելը, լճափի մասնավոր կառույցները, այդ թվում՝ առանձնատները ջրից պաշտպանելու ցանկությունը:

Ավելի քան յոթ տասնյակ կազմակերպությունների կողմից ստեղծված «S.O.S. Սևան» նախաձեռնությունը Ազգային ժողովի նիստին զուգահեռ այսօր բողոքի ակցիա է անցկացնում խորհրդարանի շենքի մոտ:

Մանրամասները՝ «Ազատության» այսօրվա ռեպորտաժներում