Սիրիայի կառավարությունը հայտարարել է միակողմանի հրադադար երկրի հարավային հատվածում՝ աջակցելու «հաշտեցման ջանքերին»: Այս մասին հաղորդել են պետական լրատվամիջոցները Աստանայում մեկնարկելիք նոր բանակցություններից առաջ:
Բանակցությունները պետք է տեղի ունենան այսօր: Դրանք նախաձեռնել են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը:
Անցած տարեվերջին, հիշեցնենք, սիրիական ընդդիմության և կառավարության միջև հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվեց։ Այդ փաստաթուղթը հիմք է ծառայելու Ղազախստանի բանակցությունների համար, որի մասնակիցները հույս ունեն վերջ դնել հարյուր հազարավոր կյանքեր խլած սիրիական պատերազմին։