Հուլիսի 4-5-ը՝ բարձր ջերմային ֆոն, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ԱԻՆ-ը զգուշացնում է

Վարդավառը Երևանում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) զգուշացնում է, որ հուլիսի 4-ին, 5-ին Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն առաջիկա երկու կբարձրանա 2-3 աստիճանով՝ 5-6 աստիճանով նորմայից բարձր, հուլիսի 6-8-ը կնվազի 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը վաղը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, ասված է հաղորդագրությունում:

Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 6-8-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, իսկ հուլիսի 7-8-ի երեկոյան՝ Երևանում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում: