Այս տարի «Ոսկե Ծիրան»-ի մրցութային ծրագրերում կներկայացվի 47 ֆիլմ

«Ոսկե Ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի բացումը, Երևան, 12-ը հունիսի, 2015 թ․

Այս տարի «Ոսկե Ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնի ընթացքում հիմնական երեք մրցութային ծրագրերում կներկայացվի 47 ֆիլմ: Դրանք ընտրվել են փառատոնին մասնակցելու համար հայտարարագրված 1100 ֆիլմերից՝ «Ոսկե Ծիրանի» աշխատակազմի կողմից:

Ընտրված 47 ֆիլմերից 12-ը, որոնց մեջ, ի դեպ, հեղինակավոր փառատոներում հաղթած ֆիլմեր կան, կներկայացվեն միջազգային խաղարկային մրցույթին: 16-ը՝ միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթին, 19 ֆիլմն էլ՝ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթին:

Մրցութային ծրագրում ներկայացված ֆիլմերի մասին զրուցել ենք «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, կինոգետ Սուսաննա Հարությունյանի և կինոգետ Րաֆֆի Մովսիսյանի հետ: Սուսաննա Հարությունյանի համոզմամբ՝ տարիներ շարունակ կինոարվեստի մեր երկրպագուներն անհամբեր սպասում են կինոփառատոնին՝ հատկապես հեղինակավոր մրցույթներում մրցանակների արժանացած աշխատանքները դիտելու համար:

Կինոգետ Րաֆֆի Մովսիսյանի համոզմամբ էլ՝ փառատոնը երբեք հուսախաբ չի անում կինոարվեստի հայաստանցի երկրպագուներին: «Նույնը տեղի կունենա նաև այս տարի»:

«Ոսկե Ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանի և կինոգետ Րաֆֆի Մովսիսյանի հետ զրույցն ամբողջությամբ ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը

Your browser doesn’t support HTML5

«»