Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, երեկ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի միջև:
Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են «ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցեր»: Մանրամասներ չեն փոխանցվում:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Համբուրգում հուլիսի 7-9-ը նախատեսված Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում կայանալու է Լավրով-Թիլերսոն հանդիպում: