Թրամփ․ ԱՄՆ-ը էներգակիրներ կվաճառի ամբողջ աշխարհում

ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում էներգետիկայի նախարարությունում, Վաշինգտն, 29-ը հունիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկում՝ «ոսկե դար» բերելու Ամերիկայի էներգետիկ քաղաքականության համար։

Ատոմային էներգետիկայի ոլորտում թարմացումներ կլինեն, իսկ էներգակիրների արտահանման վրա դրված արգելքները կմեղմվեն։

Ելույթ ունենալով էներգետիկայի նախարարությունում՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը էներգակիրներ կվաճառի ամբողջ աշխարհում և դրանով կամրապնդի իր դիրքերը։