Գորիսում, օրինակ, վերջին մի քանի ամիսների ընթացքում 3 անգամ փոխվել է բժշկական կենտրոնի տնօրենը: Նախ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր Սաշա Խաչատրյանը՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականը, և ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Գագիկ Թունյանը: Այնուհետև Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն նշանակվեց Սամվել Աֆանդյանը:
«Ազատության» հետ զրույցում Սյունիքի մարզպետը ընդգծեց, որ կադրային նոր քաղաքականությունն ուղղված է բժշկական ծառայությունների որակի բարելավմանը․ - «Վստահության հետ բերելն ա․ որ սյունեցին, եթե ունի առողջության հետ խնդիրներ՝ թե՛ պրոֆիլակտիկ, թե՛ անհրաժեշտ, որ հենց էս պահին պետք ա լուծվի, չգնա մայրաքաղաք: Որ գա վստահաբար մեր բուժկենտրոնները, որոնք, մենք կարող ենք հասնել այդ վիճակի: Ես համոզված եմ»:
Սյունիքի մարզպետն անդրադարձավ Կապանի օդանավակայանի կարևորության խնդրին: Առաջին օդանավն արդեն փորձնական վայէջք է կատարել: Oդանավակայանի գործարկաման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են: Օրակարգում նաև մարզում ավիացոն տուրիզմի զարգացման, ավիացիոն դպրոց հիմնելու ծրագրերն են․ - «Իսկ մեր ամենագլխավոր նպատակը, ինչպես մենք բազմիցս նշել ենք, մայրաքաղաքը մարզկենտրոնին մոտեցնելն է»:
Վահե Հակոբյանը խոսեց նաև Կապանում կառուցվող պիցցայի գործարանի մասին, որը, նրա փոխանցմամբ, մեկ ամսից պատրաստ կլինի՝ ապահովելով նոր 50 աշխատեղ: