Կրեմլի առաջնորդները վստահ են, որ Միացյալ Նահանգները ցանկանում է փոխել ռեժիմը Ռուսաստանում, ինչի հետևանքով երկու գերտերությունների միջև լարվածությունը է՛լ ավելի է սրվում: Այս մասին ասված է ԱՄՆ Պաշտպանական հետախուզական գործակալության զեկույցում:
Համաձայն զեկույցի, «Մոսկվան խորը անվստահություն ունի Միացյալ Նահանգների կողմից ամբողջ աշխարհում ժողովրդավարության խթանման գործընթացի նկատմամբ և դա ընկալում է որպես ընդհանուր արժեքների պարտադրանք»:
Չնայած «սառը պատերազմից» հետո Ռուսաստանը հաջողությամբ արդիականացրել է իր ռազմական պաշարը, նշված է զեկույցում, այդուհանդերձ, Մոսկվան անհանգստանում է, թե Միացյալ Նահանգները փորձ կանի միջամտել Ռուսաստանի ներքին գործերին: