ՄԱԿ-ի բանագնաց․ Սիրիայում բռնությունը նվազել է

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրա, արխիվ

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան երեկ հայտարարել է, որ Սիրիայում բռնությունը նվազել է: «Բազմաթիվ քաղաքներ վերադարձել են որոշակի առումով բնականոն կյանքի», - ասել է նա:

Այդուհանդերձ, դե Միստուրան նշել է, որ ամերիկյան, սիրիական և Իրանի աջակցությունը վայելող ուժերի միջև բախումները շարունակվում են:

ՄԱԿ-ի հատուկ բանագնացն ընդգծել է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը փորձելու են Սիրիայում ապառազմականացված գոտիների վերաբերյալ համաձայնությունը վերջնական տեսքի բերել հուլիսի 4-5-ը Աստանայում կայանալիք հանդիպմանը: