Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրն ուղարկել է Պետդումա՝ վավերացման համար: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պետդումայի պաշտոնական կայքը:
Ըստ համաձայնագրի՝ զորախումբը ստեղծվում է Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով: Այն պետք է ի զորու լինի համարժեք արձագանքել զինված ագրեսիային:
Համաձայնագիրը կնքվել է Մոսկվայում անցյալ տարվա նոյեմբերի 30-ին՝ 5 տարի ժամկետով: