Այսօր առավոտյան Կիևում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության գնդապետ 39-ամյա Մաքսիմ Շապովալը: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդվում է, որ պայթել է ավտոմեքենայում տեղադրված ռումբը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը «ահաբեկչական հարձակում» է որակել տեղի ունեցածը: