Սարգսյանը շնորհավորել է Ռոհանիին և Խամենեիին Ֆեթր տոնի կապակցությամբ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է Երևան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, 21-ը դեկտեմբերի, 2016թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, գերագույն հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և ի դեմս նրանց՝ Իրանի բարեկամ ժողովրդին Ռամադանի ավարտն ավետող Ֆեթր սրբազան տոնի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Սարգսյանը Իրանին մաղթել է առաջընթաց և հետագա զարգացում բոլոր բնագավառներում: