Նավալնին չի կարող առաջադրվել․ ՌԴ ԿԸՀ

Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հայտարարել է, թե ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին չի կարող առաջադրել իր թեկնածությունը 2018-ի նախագահական ընտրություններում, որովհետև փետրվարին դատապարտվել է չարաշահումների համար:

Նավալնին հինգ տարվա պայմանական ազտազրկման էր դատապարտվել մի գործով, որը, ըստ նրա, « հատուկ կազմակերպվել էր»՝ նախագահական ընտրություններում իր առաջադրումը կասեցնելու նպատակով: