Վախճանվել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը

Ռուբեն Գևորգյանց, արխիվ

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր, երկարատև հիվանդությանից հետո, 71 տարեկան հասակում վախճանվել է անվանի կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի ժողովրդական արտիստ, «Հայք» կինոստուդիայի երկարամյա տնօրեն, Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը:

Ռուբեն Գևորգյանցն ավելի քան 70 ֆիլմերի հեղինակ է, դրանց թվում հատկապես հայտնի են ղարաբաղյան պատերազմին նվիրված վավերագրական ֆիլմաշարը, Փարաջանովին և Տոնինո Գուերային նվիրված ֆիլմերը: Նա մի շարք միջազգային կինոփառատոների դափնեկիր էր, առնվազն 6-ի գլխավոր դափնեկիրը: Ռուբեն Գևորգյանցը նաև մի շարք գրքերի հեղինակ էր: