Թբիլիսիում բացվել է Վացլավ Հավելի արձանը

Թբիլիսի, 22-ը հունիսի, 2017 թ․

Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում բացվել է Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի արձանը: Խորհրդային շրջանի հայտնի այլախոհ, դրամատուրգ, ապա և՝ Չեխիայի նախագահ Հավելի արձանը տեղադրվել է Վակե թաղապետարանի շենքի հարևանությամբ:

Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշիլին, նա Հավելին անվանել է «20-րդ դարի մեծանուն մտածողներից մեկը»: Միջոցառմանը մասնակցել է նաև աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցը: