ԱՄՆ պաշտոնյա․ Ռուս հաքերները թիրախավորել էին 21 նահանգների ընտրական համակարգերը

ԱՄՆ - Ներքին անվտանգության վարչության պաշտոնյա Ջինեթ Մանֆրան Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ, 21-ը հունվարի, 2017թ․

Միացյալ Նահանգների ներքին անվտանգության վարչության կիբերանվտանգության գծով բարձրաստիճան պաշտոնյա Ջինեթ Մանֆրան հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարության հետ կապեր ունեցող ցանցահենները 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում հարձակումներ են գործել առնվազն 21 նահանգների ընտրական համակարգերի վրա: Մանֆրան այդ մասին ասել է երեկ՝ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ:

Պաշտոնյան, այդուհանդերձ, հրաժարվել է պատասխանել դեմոկրատ Մարկ Ուորների հարցին, թե հաքերները քանի նահանգի ընտրողների տվյալներ են կարողացել գողանալ:

Միացնալ Նահանգների ներքին անվտանգության վարչությունը 2016-ին ղեկավարած Ջեյ Ջոնսոնը, իր հերթին, Կոնգրեսի մեկ այլ հանձնաժողովում հայտարարել է, թե «պարզ ու հասարակ» փաստ է, որ Ռուսաստանը «ղեկավարել է կիբերհարձակումները՝ ընտրությունների վրա ազդելու համար»:

Հիշեցնենք, ԱՄՆ-ում այժմ հետաքննություն է ընթանում՝ պարզելու անցած տարվա նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հարցը: Պաշտոնական Մոսկվան հերքում է այդ պնդումները:

Մանրամասները տե՛ս այստեղ